
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ապրիլի 17-ին որոշում է ընդունել` Նիկոլայ Գրիգորյանին Տավուշի մարզպետի խորհրդական նշանակելու մասին։ 2019թ․փետրվարի 6-ից Տավուշի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Չոբանյանն ազատվում է հին կադրերից, դրանց փոխարեն նշանակում նոր մարդկանց։ Նրա պաշտոնավարման օրոք աշխատանքից ազատվել են մարզպետի 3 տեղակալները, այժմ մարզպետը նոր տեղակալ ունի. մարզպետի տեղակալ է նշանակվել Թաթուլ Ստեփանյանը։
Չոբանյանի պաշտոնավարման կարճ շրջանում պաշտոնից ազատվել են մարզպետի խորհրդականները եւ օգնականները, դրանց փոխարեն նշանակվել են նոր անձինք։