Հանրապետության տարածքում ապրիլի 20-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։