ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատան միջադեպի ժամանակ իր արձագանքը ճիշտ է համարում:«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում նա անդրադառրցավ Նորագավիթի մաքսատան միջադեպերին։ Դրանցից մեկը վերաբերում էր մաքսատան աղտոտվածությանը և պետական դրոշին, իսկ մյուսը՝ աշխատակիցների նկարահանած տեսանյութին, որում քաղաքացին մտնում է ուղեբեռի ստուգման համար նախատեսված սարքի մեջ:
«Երկու դեպքն էլ բացառապես նույն է, նույն երևույթի տարբեր կողմերն են: Հանրային վրդովմունք կա տեսանյութի վերաբերյալ, որ մի տղայի են նկարել, ով ուղեբեռի համար նախատեսված հատվածով անցնում է: Հանրությունը հորդորում է ազատել այն աշխատակիցներին, ովքեր նկարահանել են այդ ամենը, սակայն, ինչո՞ւմն է տարբերությունը: Նա ով անարգում է դրոշը, անարգում է քաղաքացուն, իսկ նա ով անարգում է քաղաքացուն, անարգում է դրոշը»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ մաքսատան իր գործողությունների մասին շատ է մտածել և իր կարծիքով արձագանքը ճիշտ է եղել: Փաշինյանը նկատեց, որ ցանկացած տեղ այցելելիս դրոշի կամ զինանշանի նկատմամբ նմանատիպ վերաբերմունք տեսնելիս անպայման նույն կերպ կվարվի:
Մանրամասները՝ տեսանյութում