ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում վերահաստատեց այն պնդումը, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու։ Նա նշեց, որ ինելու է արդարադատություն, օրինականության հաստատում:
«Մենք միջոցներ ենք ձեռնարկում և ձեռնարկելու ժողովրդից թալանվածը հետ բերելու ուղղությամբ: Իհարկե, 100 տոկոսով գոհ չեմ այդ ուղղությամբ տարվող աշխատանքի ծավալներից ու արդյունքներից, սակայն դրա համար կան մի շարք պատճառներ: Դրանից մեկը նշեմ: Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ տեսանյութը հրապարակելուց հետո, բազմաթիվ անձինք իրենց ունեցածը շատ արագ թաքցրեցին, այդ թվում՝ Հայաստանից դուրս: Հիմա դա գտնելը դժվար է դարձել, սակայն մենք ունենք քաղաքական կամք գործը մինչև վերջ տանելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Օգտատերը հարց էր ուղղվել այն մասին, թե ինչու որոշ նախկին բավական բարձրաստիճան պաշտոնյաներ պատասխանատվության չեն կանչվում: Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք անձերի հետևից ընկած չեն: