
Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում համախմբվել էին արվեստի ոլորտում գործունեություն ծավալող տարբեր ներկայացուցիչներ` Գյուրջինյան ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցելու: Համերգային երեկոյի ընթացքում մրցանակներ ստացան թե ավագ սերնդի ներկայացուցիչները, թե փոքրիկները, սակայն ուշադրության կենտրոնում հենց վերջիններս էին:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան տարբեր պարային խմբեր, երգիչներ, եղան նաեւ ակրոբատիկ համարներ: Հավելենք, որ Գյուրջինյան մրցանակաբաշխությունն անցկացվում էր վեցերորդ անգամ և ձևաչափը տարբերվում էր հենց փոքրիկներին առավելություն տալու հանգամանքով:
Մանրամասները` տեսանյութում