ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Զեյնալյանի խաբուսիկ հայացքն ու տան կրիան. պատգամավորը՝ քաղաքականությունից դուրս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը սկսում է հաղորդումների նոր շարք, որի նպատակն է յուրովի բացահայտել հայրենի պաշտոնյաների ապրելաձևը, նրանց կենցաղը, առօրյան, աշխատանքային գործունեությունը։ Հեղափոխությունից հետո գրեթե բոլոր ոլորտները համալրվեցին նոր, երիտասարդ կադրերով։

Այս շարքով Armlur.am-ը նպատակ ունի նրանց ավելի ճանաչելի դարձնել հանրությանը։

Armlur.am-ն առաջինը հյուրընկալվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մասնագիտությամբ մանկաբույժ Նարեկ Զեյնալյանին։ Պատգամավորի հետ զրուցել ենք նրա առօրյայի մասին,: Նարեկ Զեյնալյանի տան շեմին մեզ դիմավորեց ընտանիքի անդամների կողմից շատ սիրելի կրիան։

Նարեկ Զեյնալյանն ամուսնացած է, ունի երեք որդի: Մեր այցի ժամանակ տղաները դպրոցում էին, իսկ ընտանիքի մյուս անդամները աշխատանքի, Զեյնալյանն էլ իր հերթին էր շտապում մեզ հետ զրույցից անմիջապես հետո անցնել բուռն աշխատանքային օրվան: Իսկ ավելի մանրամասն կպատմի ArmLur.am-ի տեսանյութը:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս