
Չեմպիոնների լիգայում շաբաթվա լավագույն գոլն ընտրվել է ՈՒԵՖԱ-ի կայքում՝ երկրպագուների քվեարկության միջոցով: Լավագույն գոլը «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիին է, որը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (3:0) դուբլի հեղինակ դարձավ:
Մրցանակին հավակնում էին նաև Ռահիմ Սթերլինգը, Դեյվիդ Ներեսը և Ֆիլիպե Կոուտինիոն: «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին դարձել է նաև Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Կիսաեզրափակչում «Բարսելոնան» կհանդիպի «Լիվերպուլի» հետ: