Շրի Լանկայի երեք հյուրանոցներում եւ երեք եկեղեցիներում վեց պայթյունների հետեւանքով զոհվել է 185 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Վիրավորների թիվն անցնում է 700-ը։
Քիչ առաջ Շրի Լանկայում որոտացել է եւս մեկ պայթյուն, հաղորդում է AFP-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին: Պայթյունը որոտացել է երկրի մայրաքաղաքից ոչ հեռու՝ Դեհիվալա շրջանում: Հաղորդվում է նաև այնտեղ երկու զոհերի մասին: