Շրի Լանկայի ոստիկանությունը 24 մարդու Է ձերբակալել ահաբեկչական գործողությունների գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրի Լանկայում ոստիկանությունը 24 մարդու Է ձերբակալվել այն պայթյունների կապակցությամբ, որոնք երկրում որոտացել են կաթոլիկական Զատկի օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, CNN-ին հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարան: Նա նշել Է, որ ապրիլի 22-ին երկու տղամարդ Է ձերբակալվել Դամբուլա քաղաքի հյուրանոցում: Նրա խոսքով՝ ձերբակալությունը կապված Է կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների հետ:

Ընդամենը ոստիկանությունը բերման Է ենթարկել 24 մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողություններին մեղսակից լինելու մեջ: Ավելի վաղ հաղորդվել Էր 13 ձերբակալվածների մասին: Ոստիկանության աշխատակիցներին նաեւ հաջողվել Է կալանքի տակ վերցնել այն վարորդին, որը, ինչպես ենթադրվում Է, հարձակվողներին տեղափոխել Է իր մեքենայով: Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիջեվարդենան ավելի վաղ պայթյունները բնութագրել Է որպես կրոնական ծայրահեղականների ահաբեկչական գործողություն: Նա ասել Է, որ պայթյունների մեծամասնությունն իրականացվել Է մահապարտ ահաբեկիչների կողմից: Զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ ահաբեկչական գործողությունների հետ կարող Է առնչություն ունենալ տեղի «Թաուհիդ ջամաաթ» արմատական խմբավորումը: Ահաբեկչության հետաքննությամբ կզբաղվի հատուկ կոմիտեն, որը կարգադրել Է ստեղծել երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան:

Ինչպես ապրիլի 22-ին հայտնել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ, Շրի Լանկա կղզի-պետությունում ապրիլի 21-ին իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 290-ի, վիրավորների թիվը շուրջ 500 Է: Ապրիլի 21-ին մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում զատկի արարողությունների ժամանակ, հյուրանոցներում, ինչպես նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգու մոտ եւ Դեմաթագոդայի շրջանում: Վերջին տվյալներով՝ զոհվածների թվում եղել են Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, ՉԺՀ-ի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Երկրի դպրոցներն ու համալսարանները մնում են փակ, պլանավորված պետական քննությունները հետաձգվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս