![](https://armlur.am/wp-content/uploads/2019/04/58382085_443728456192778_5373335177734914048_n.jpg)
Կայացավ Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրը: ՊՍԺ-ն, ով արդեն ապահովել է չեմպիոնությունը, սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Մոնակոյին»:
Տանտերերից հեթ-տրիկ ձեւակերպեց Կիլիան Մբապպեն, իսկ հյուրերից հեղինակության գոլով աչքի ընկավ Ալեքսանդր Գոլովինը:
Փարիզյան ակումբը իր ակտիվում ունի 84 միավոր, իսկ «Մոնեգասկեցիները»`32 , որի շնորհիվ էլ զբաղեցնում են 16-րդ հորիզոնականը:
Էդմոն Մարտիրոսյան