
Երևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում դատարանը որոշում կայացրեց մերժել Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Գործն այլ կազմով արդեն փոխանցված է դատարան, և տվյալ պարագայում, եթե այլ որոշում կայացվեր, դատարանը դուրս կգար իր լիազորությունների շրջանակներից»,- ասաց Մկրտչյանը:
Փաստաբանը նաև անդրադարձավ նախկին պատգամավորի առողջական վիճակին և հայտնեց, որ նա շարունակում է գտնվել քաղաքացիական հիվանդանոցում:
Նշենք, որ դատական նիստը նախագահում էր դատավոր Մարինե Մելքոնյանը: