Տեր Ղազարի փիլոնը «վերադարձրել են». վերջինս մասնակցում է եկեղեցական արարողություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հիշում ենք, վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած տեր Ղազար քահանա Պետրոսյանը օրեր առաջ փիլոնազուրկ հռչակվեց։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ վերջին օրերին «հոգևորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների ներքո ճշմարտությունից հեռանալու համար» Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ։

ArmLur.am-ը Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեց` արդյոք տեր հայրը արդեն իրավունք ունի՞ հոգևոր արարողությունների մասնակցել։
«Փիլոնազուրկ անելու ժամկետը ավարտվել է։ Տեր Ղազարը իր համայնքում արդեն արարողություններ կատարում է»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց տեր Եսային։




Լրահոս