ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ հավատում, որ կրթություն, գիտելիք ունեցող մարդը չի կարող աշխատանք գտնել․ Նիկոլ Փաշինյանի խոսքերն աժիոտաժ առաջացրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին, թե որքանով է ինտելեկտուալ մարդը անհրաժեշտ պետական կառավարման համակարգում և առհասարակ որքանով է պահանջված հանրության կողմից։ Վարչապետը նշեց, թե այս թեմայի վերաբերյալ մի քանի առմամբ խոսել է և պետք է տարանջատել, թե ինչպես է որոշվում ինտելեկտուալ մարդը։

«Արդյոք ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը երաշխավորում է, որ այն մարդը, որն այստեղից դուրս է եկել, ունի կրթություն, գիտելիք, հմտություններ։ Ես տպավորություն ունեմ, որ բոլոր դեպքերում չէ, որ այդպես է։ Շատ ուսանողների դեպքում դա կա, բայց բոլորի դեպքում՝ ոչ։ Չեմ հավատում, որ այսօր կրթությոնւ, գիտելիք, հմտություններ ունեցող մարդը չի կարող աշխատանք գտնել։ Ես դրան չեմ հավատում»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս