
Այսօր ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ արտահերթ հարց ուղղեց դասախոս, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը և նշեց, թե քաղաքական հեղափոխությունը հաջողեց, քանի որ մարդիկ նաև ատելության զգացում ունեին և նշեց, որ հիմա պետք է մարդկանց հոգեբանությունը փոխվի։
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Քաղաքական հեղափոխման պարագայում եթե ատելությունն էր, ինչն էր ատում, այն, որ ընտրելու հնարավորություն չէր տրվում, բռնություն, ատելություն և այլն։ Այս դեպքում մենք ասում ենք, որ մարդիկ պետք է սկսեն ատել իրենց աղքատությունը և դա դարձնեն թիվ մեկ թիրախ», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում