
Newmag-ի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը կազմակերպել են Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Սա թուրք պատմաբան Թաներ Աքչամի վերջին գրքի հայերեն թարգմանությունն է: Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցավ գրքի թարգմանիչը, խմբագիրը:
Թարգմանիչը, խոսելով թարգմանության ընթացքի մասին, ասաց, որ շատ ծանր էր կարդալ հատվածներ, որոնք վերաբերում էին հայ մանուկների մահվանը:
Ցուցադրվեց նաեւ տեսնյութ, որը պատմում էր թուրք պատմաբանի գործունեության մասին: