Կլոպը ծաղրել է «Մանչեստեր Յունայթեդին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է առաջիկայում կայանալիք դերբիի մասին:
«Այո՛, մենք կախված ենք «Մանչեստեր Սիթիի» խաղից, բայց չենք կարող ազդեցություն ունենալ դերբիի ելքի վրա: Կարծում եմ, «Յունայթեդն» էլ չի կարող: Նրանք ի՞նչ հաշվով պարտվեցին «Էվերտոնին», 0:3 թե՞ 0:4 , չեմ հիշում ճիշտն ասած:

«Սիթիի» համար սա սովորական հանդիպում է եւ ավել ոչինչ: «Յունայթեդը» հիմա չունի լավ մարզավիճակ,իսկ մեր դեմ խաղում(0:0) նրանք իրենց ամենաուժեղ մարզավիճակում էին»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ մանչեստրյան դերբին կկայանա ապրիլի 24-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս