Ապրիլի 21-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող մթերային խանութից գողություն են կատարում:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, նշված հասցեի մոտից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Սերյոժա Ս.-ին եւ ներկայացրել 2003 թ. ծնված Վարդգես Բ.-ին:
Պարզվել է, որ ժամը 01.30-ին, Սերյոժա Ս.-ն եւ Վարդգես Բ.-ն տեխնիկական միջոցների գործադրմաբ կոտրել են խանութ-կրպակի մուտքի մոտ տեղադրված սառնարանի մետաղական ճաղավանդակի կախովի փականը, սառնարանից հանել են ընդհանուր 124 հատ պլաստիկ եւ մետաղական տարաներով գազավորված ըմպելիքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել եւ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Նախապատրաստվում են նյութեր: