«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացրած ստուգումների արդյունքում ՀՀ հաշվեքննիչ պալատը երկու առանձին նյութ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն ուսումնասիրելու եւ իրավական ընթացք տալու համար: Բանն այն է, որ Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք չարաշահումներ:
Ի դեպ, ԲԵՑ-ում հայտնաբերված չարաշահումների մասին բարձրաձայնել է նաեւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ու տարբեր լրատվամիջոցներում Սանասարյանի հետ կապված ակնարկներ եղան` ԲէՑ-ում ստուգումների հետ կապելով իրեն սպասարկող «Լեքսուս» մեքենայի առկայությունը: Ինքը` Դ.Սանասարյանը, կտրականապես հերքել է այդ լուրերը:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում