«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-ն երեկ քննարկում էր 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներին փոխհատուցում տալու մասին օրենսդրական նախագիծը: Ըստ այդմ` տուժած համարվում են միայն այն մարդիկ, որոնք ֆիզիկապես տուժել են այդ դեպքերի ժամանակ: ՀՔԾ-ն տրամադրել է տեղեկանք, որ ծանր վնասվածք է ստացել 63 անձ՝ 13 քաղաքացիական անձ, 20 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող, 29 Ներքին զորքերի ժամկետային զինվոր։
Այս նախագծով խոսք է գնում միայն ֆիզիկական վնաս ստացած, ըստ այդմ՝ տուժող համարվողների մասին, սակայն այդ օրերին եղել են անձինք, որոնք գործազուրկ են դարձել, հետապնդվել են, սնանկացել, բայց նախագծով ենթակա չեն աջակցության։ Նախագծի համահեղինակ Լենա Նազարյանը երեկ ասել է, թե աջակցության ձեւը կարող է ֆինանսական չլինել, եւ այդպես էլ չէր մանրամասնել, թե ինչ նկատի ունի` ֆինանսական չլինել ասելով։ Սակայն կառավարությունում այսօր քննարկում է լինելու, եւ շատ հարցերի պատասխաններ կտրվեն հենց այսօր. խոսքը հատկապես աջակցության չափին է վերաբերում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում