
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խոսեց իրենց նախագծի մասին, որը վերաբերում է վթարային շենքերին։ Սակայն այդ նախագիծը չի ընդգրկվել ավագանու օրակարգ և այդ պատճառով Խաժակյանն այսօր արտահերթ ելույթ ունեցավ և ներկայացրեց նախագծի հիմնական դրույթները։
Ապա Խաժակյանը ներկայացրեց երկու կետ, որում ըստ նրա, ձախողվել են նոր քաղաքային իշխանությունները։ Դրանցից մեկն աղբահանության հարցն էր, իսկ մյուսն էլ վերաբերում էր տուրքերի հավաքագրմանը և խաժակյանը նկատեց, որ այս անգամ 50 մլն-ով քիչ են հավաքագրվել։
Մանրամասները՝ տեսանյութում