
Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը բարձրաձայնեց 9 մեքենա գնելու հարցը և հարց ուղղեց քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն վերջինս նշեց, թե հարցը օրակարգին չի վերաբերում և չի պատրաստվում պատասխանել։
«Հարցուպատասխանից չեք փախչի», – արձագանքեց Անի Խաչատրյանը, քաղաքապետն էլ նշեց․ «Դուք եթե ուզում եք փախչեք, ստեղ ոչ ոք չի փախնում։ Եկեք վերջ տանք, ամոթ է, ամբողջ ազգը մեզ է նայում»։
Մանրամասները՝ տեսանյութում