ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանը «հաշիվ մաքրելու» է կանչել «Իմ քայլ»-ի ավագանուն․ քաղաքապետարանում թեժ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու նիստում կրքերը չեն հանդարտվում։ Մասնավորապես, Երևանի ավագանու ԲՀԿ-ական ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը, քիչ առաջ «Ապե, հլը մի հատ դուրս արի» ասելով, դուրս հրավիրեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանին։ Այդ ամենին ականատես են եղել նաև լրագրողները, սակայն հանգուցալուծում չեղավ, քանի որ նրանք միջանցքում էին, իսկ Արմեն Ներսիսյանն էլ միայնակ դուրս չեկավ։

Սակայն լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մավրիկյանը նշեց, թե «Ապե»-ով սկսվող արտահայտություն չի լսել, սակայն, ըստ էության, չհերքեց, որ ներսում կարող են կրքերը լարվել։

ԲՀԿ-ականներն արդարանում են, թե ավագանու անդամին դուրս են հրավիրել խոսելու, այլ ոչ թե ինչ-որ այլ բանի համար:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս