Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանի նիստին հայտարարեց, որ քաղաքապետարանի աշխատակիցներն այս եռամսյակի համար պարգևավճարներ կստանան՝ բացի իրենից։
«Անձնակազմը պետք է իր նվիրվածության, իր աշխատանքի, իր արդյունքի համար պարգևատրվի»։ Հայկ Մարությանի խոսքով, քաղաքապետարանի աշխատակիցները երեք անգամ ավելի շատ աշխատանք են կատարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար մյուսները․
«Անձնականզմը գիշեր-ցերեկ աշխատել է, երեք-չորս անգամ ավելի շատ աշխատանք է կատարել, քան անցած տարի, նախանցած տարի այս ժամանակահատվածում արվել է»։ Նա նշեց, որ կմտածի նաև աշխատավարձերի բարձրացման մասին։