Երևանի ավագանու նիստում լարվածության շուրջ ArmLur.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանի հետ, ով նշեց, թե մշտապես կողմ է կոնստրուկտիվ քննարկմանը, և չկա այնպիսի հարց, որ չի կարելի այդպես լուծել։ «Իմ խորին համոզմամբ դա գործին չի նպաստեելու։ Պետք է ելնել այն մտքից, թե որ մոտեցումը կբերի արդյունքի», – նշեց նա։
Հիշեցնենք, որ ավագանու նիստում ԲՀԿ ավագանու անդամները դժգոհեցին, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ավելի ակտիվ են սոցցանցերում, բայց նույնիսկ նիստերի չեն գալիս։
Մանրամասները՝ տեսանյութում