Armenian text to speach

Քաղաքապետարանի առևտրի վարչությունն ու ՀԷՑ-ը հոսանքազրկել են շարժական առևտրի կետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բանախոսներ Շարժական սրճարանների միության սեփականատերեր Արեն Մելիքյանը եւ Հրաչ Դավթյանը դժգոհեցին. քաղաքապետարանի առևտրի վարչությունն ու ՀԷՑ-ը անօրինական հոսանքազրկել են բոլոր շարժական առեւտրի կետերը:

Վերջիններս պահանջում են քաղաքապետարանից գոնե ժամանակավոր լուծումներ առաջարկել, մինչ այս ամենը կկարգավորվի օրենքներով:

Քաղաքապետարանից սեփականատերերին ասել են, որ ՀԷՑ-ի տրամադրած թուղթը անօրինակ է: Սեփականատերերը վստահ են` եթե դիմեն դատարան, ապա կշահեն դատը, սակայն այդ ամենի համար մեծ ժամանակ է պահանջվում, իսկ մինչ այդ շրջիկ առեւտրի կետերի աշխատանքը կկանգնի, աշխատողները կմնան գործազուրկ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից ArmLur.am-ը ճշտեց, թե ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը, արդյոք կլինեն միջանկյալ լուծումներ:

«Ես չեմ հասցրել ծանոթանալ ասուլիսի արդյունքներին, այսինքն` չգիտեմ ինչ հայտարարություններ են հնչել ասուլիսի ընթացքում: Համենյան դեպս, քաղաքապետարանի դիրքորոշումը այս հարցում հստակ է: Մենք գիտենք, որ ոլորտը օրենքով չի կարգավորովում, դա նշանակում է, որ արգելող դրույթներ չկան շարժական առեւտուրը կարգավորելու, բայց չկան նաեւ կարգավորումներ, եւ ինչ վերաբերել է քաղաքապետարանին, այսինքն` ձեռնարկատերերի հարցումների, դիմումներին ի պատասխան քաղաքապետարանը այս հանգամանքը շեշտել է` դրանից բխող հետեւանքներով:

Այսինքն` եթե ոլորտը չի կարգավորովում, համապատասխանաբար ձեւավորվում են բիզնեսի պայմաններ եւ համապասխան ռիսկեր: Քաղաքապետարանը մինչեւ օրենսդրական կարգավորումը ուղղակի հարցում է արել, առաջարկել է էլեկտրական ցանցերին եւ մի շարք տեսչական մարմիններին, մասնավորապես` սննդի անվտանգության պետական ծառայությանը, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին, հակահրդեհային անվտանգությունը վերահսկող մարմնին, ինչպես նաեւ ՃՈ-ին ստուգելու այդ առեւտրի կետերի գործունեության համապատասխանեցմանը նորմերին:

Մասնավորապես, մենք գիտենք, որ այս օրերին ՀԷՑ-ը կատարել է որոշակի գործողություններ քաղաքապետարանի դիմումների հիման վրա»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը:




Լրահոս