Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բանախոսներ Շարժական սրճարանների միության սեփականատերեր Արեն Մելիքյանը եւ Հրաչ Դավթյանը դժգոհեցին` քաղաքապետարանի առևտրի վարչությունն ու ՀԷՑ-ը անօրինական հոսանքազրկել են բոլոր շարժական առեւտրի կետերը:
Վերջիններս պահանջում են քաղաքապետարանից գոնե ժամանակավոր լուծումներ առաջարկել, մինչ այս ամենը կկարգավորվի օրենքներով:
Քաղաքապետարանից սեփականատերերին ասել են, որ ՀԷՑ-ի տրամադրած թուղթը անօրինակ է: Սեփականատերերը վստահ են` եթե դիմեն դատարան, ապա կշահեն դատը, սակայն այդ ամենի համար մեծ ժամանակ է պահանջվում, իսկ մինչ այդ շրջիկ առեւտրի կետերի աշխատանքը կկանգնի, աշխատողները կմնան գորշազուրկ:
Մանրամասները՝ տեսանյութում