2011 թվականին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել մեկ քրեական գործ, մասնավորապես 34 տարեկան Քրիստինե Մկրտչյանը (վերջինիս ազգանունը հարգելի պատճառներով փոխել ենք) հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես, Քրիստինեն մեղադրվում է նրանում, որ նախնական համաձայնության գալով Ռաֆիկ Մարկոսյանի հետ, 2011 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով Աստղիկ Գալստյանին շահագործման նպատակով տեղափոխել է ՌԴ Մինվոդի քաղաք, նրա նկատմամբ բռնություն գործադրելով` նրան ծեծի ենթարկելով փորձել են ներգրավել սեռական շահագործման մեջ` ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց, սակայն տեսնելով որ վերջինս համառորեն հրաժարվում է, նրան ներգրավել են այլ շահագործման` հարկադիր աշխատանքի մեջ և 2011թ. հուլիսի 12-ից մինչև հուլիսի 28-ը դրել և պահել են շահագործման մեջ` պարտադրելով Մինվոդի քաղաքին հարակից Նագուտով գյուղում զբաղվել հողագործությամբ: Այս արարքի համար Քրիստինեն 2012 թվականին ազատազրկման դատապարտվեց 11 տարի ժամկետով:
8 տարի գտնվելով Աբովյան քրեակատարողական հիմնարկում՝ Քրիստինեն շատ դասեր քաղեց, բայց ինչպես նա խոստովանեց կորցրեց հավատը մարդկանց նկատմամբ:
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան