
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 4-6 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.80C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.90C