ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է ցեղասպանության իրավական ասպեկտը բարձրացնել․ Գագիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, խոսելով ցեղասպանության հետ կապված քաղաքականության փոփոխության մասին, նշեց, որ խնդիրը ոչ թե քաղաքականության փոփոխությունն է, այլ այն, թե այսօր ինչ քայլեր պետք է կարողանանք անել, որը ավելի արդյունավետ կլինի։

«Այս տեսանկյունից կարևոր է իրավական մոտեցումների խնդիրը, որը ունի շատ ծալքեր։ Մեկ ամբողջ տարի իրավաբանների խումբը, որը ստեղծել էինք Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի շրջանակներում այս ուղղությամբ լուրջ աշխատանք տարավ, եւ հիմա էլ այդ աշխատանքները շարունակվում են, թե ինչպես կարելի է ցեղասպանության իրավական ասպեկտները բարձրացնել»,- ասաց Հարությունյանը։

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս