Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մեծ Եղեռնը վերապրած երկու երեւանցիների։
Անդրանիկ պապը 77 թոռ ու ծոռ ունի՝ տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների տեր մարդիկ, երեխաներ, որոնք տարբեր երազանքներ ունեն։ «Պատկերացրեք, թե ցեղասպանությունը վերապրած մեկ մարդն ի՜նչ սերունդ է տվել, եւ ի՜նչ սերունդ կարող էին թողել Եղեռնի նահատակները»,- ասել է Երեւանի քաղաքապետը։
Նկարում 108-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանն է, որը Ղարսից գաղթել է 3 տարեկանում