«Ես ուրիշ տեքստ կտայի, ես ուրիշ ուղերձ կանեի»։ ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձի մասին։ Անդրադառնալով ԵԽԽՎ ամբիոնում վարչապետի ելույթին, որտեղ չխոսվեց Հայոց Ցեղասպանության մասին, նա նշեց, թե ամենաճիշտ արդարացումը կլինի ասել, որ դա վրիպակ ու բացթողում է։
«Սա առիթ էր խոսելու և մնացած բոլոր բացատրությունները գալիս են ասելու, որ դա վրիպում էր, կամ ասեք, որ այդպես եք գտել ճիշտ։ Երրորդ ճանապարհը խաբեություն է, և այդպես պետք չէ անել», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում