Խոսելը քիչ է, գործել է պետք. Գուժ Մանուկյանը՝ սերիալների մակարդակը բարձրացնելու և Փաշինյանի արձագանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով պատասխանեց օգտատերերի հարցերին: Նրանցից մեկը վարչապետին հորդորել էր ուշադրություն դարձնել հեռուստահաղորդումներին լավ սերունդ դաստիարակելու համար: Վարչապետն ասաց, որ այդ հարցը կառավարության ուշադրության կենտրոնումէ, որ ԿԳ նախարարի հետ գործարկել են մի ծրագիր, որի նպատակը մեր պատանի սերնդին մշակույթին կապելն է: Նրա խոսքով` ԿԳ-ն ունի մի ծրագիր, որի համաձայն` հանրապետության բոլոր աշակերտներին բյուջեի հաշվին թատրոնների, թանգարանների ու համերգասրահների տոմսեր կտրամադրվեն: «Բոլորս խոսում ենք մշակույթի մասին, բայց մի կարեւոր հարցի պատասխան չիտրվել.ինչի՞ համար է պետք մշակույթը:Իմ պատասխանն է. մշակույթն ունի կրթական դեր»,-շեշտեց վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ կառավարությունում խոսել են Հայաստանում հեռարձակվող սերիալների մասին եւ եկել այն եզրակացության, որ դրանց որակը բարձրացնելու միջոցով հնարավոր կլինի կրթել քաղաքացիներին: Օրինակ` կարելի է ցույց տալ այնպիսի մարդկանց պատմություններ, որոնք աշխատանքի շնորհիվ հասնում են հաջողության: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, ինքներդ, նկարահանվելով սերիալներում, դրանց որակի բարձրացման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: Եթե այո,կոնկրետի՞նչըպետք է բարելավել, ինչի՞նպետք է ուշադրություն դարձնել:

-Իհարկե, տեսնում եմ.մեր սերիալների մակարդակն այն չէ, լեզուն այն չէ, անմակարդակ սցենարներով ապադաստիարակում են մատաղ սերնդին: Սարսափելի միտում է հայոց լեզվի աղավաղումը: Որոշ «հումորային» սերիալներում էլ տեղի-անտեղի դնում են ծիծաղի ձայն, հիմար, տափակ ռեպլիկներ են անում ուստիպում են ծիծաղել, բայց դա հաճախ հեռուստադիտողի մոտ հակառակ ռեակցիա է առաջացնում:

Եվ հետո` սերիալների սցենարները շատ նման են միմյանց:Մեր սերիալներում բոլորն ատրճանակներով են,ուով հասցնում, կրակում է: Ուր են տանում մեզ` չգիտեմ: Սցենարներում գերակշռում են նաեւ հիվանդանոցային տեսարանները: Ինչքա՞ն կարելի է: Մեզ կարգին սցենարիստներ են պետք, որոնքհեռու կպահեն հեռուստադիտողին այդպիսի տեսարաններից: Մի՞թե հնարավոր չէ ստեղծել մի կերպար, որին երիտասարդությունը կնմանվի եւ չի վտանգվի: Մենքպետք է ունենանք հերոսներ, ոչինչ, թեկուզ պլակատային.թե՞ պետք է անպայման մարդասպաններին հերոսացնել: Ես կողմ եմ վարչապետի խոսքին, բայց ասելը քիչ է, կոնկրետ քայլեր են պետք:

-Ի վերջո, մենք ունենք արձակագիրներ, որոնց գործերը կարելի է էկրանավորել: Նման նախադեպեր ունենք, մի մասը` ստացված, մյուս մասը` գուցե ոչ այնքան, բայց միտումը, համաձայնեք, ողջունելի է:

-Իհարկե,ինչպե՞ս կարող է պատահել, որմեր հսկայական ժառանգության մեջ նմանատիպ գործերչլինեն: Դրանք կարելի է շտկել, ուրիշձեւերիմեջ դնել,բայց էլի եմ ասում` խոսել, թե ինչ է հարկավոր,հեշտ է: Գործել է պետք, նաեւ նախանշել, թե ինչչպետք է անել: Վատագույն դեպքում կարելի է նաեւ արգելքներ դնել:

-Չե՞ք կարծում, որ դա կդիտարկվի որպես գրաքննություն:

-Եթե անորակություն է մատուցվում, ինչու՞ չարգելել: Թող քննադատեն, համարեն գրաքննություն, բայց, հավատացե՛ք, ինչ-ինչ բաներ արգելելով` հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի, գալիք սերունդների համար ուղիներ նախանշել:

-Իսկ աշակերտներին բյուջեի հաշվին թատրոնների, թանգարանների ու համերգասրահների տոմսեր տրամադրելը կարո՞ղ է արվեստի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնել:

-Այո, խորհրդային տարիներին, օրինակ, գործել է աբոնեմենտային համակարգ, որը միայն ողջունելի է: Եվ բացի դա` այդ կերպ հնարավոր կլինի լուծել սոցիալական խնդիրներ. աշակերտների ծնողները հաճախ գումար չենունենում թատրոններ այցելելու համար, այս դեպքում այդ հարցն էլ կլուծվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս