«Ես այլևս պետական պաշտոնյա չեմ». Գևորգ Կոստանյանը նոր նախաձեռնություն է սկսում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Կենտրոն հեռուստաընկերության հյուրն է եղել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը հաղորդման ժամանակ բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Նա հայտնել է՝ քանի որ այլևս պետական պաշտոն չի զբաղեցնում, որոշել է զբաղվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդների ոտնահարված իրավունքների վերկանգման հարցով:

Մասնավորապես Գեւորգ Կոստանյանը ներկայացրել է, որ պատրաստվում է անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդներին, հայցեր նախապատրաստել եւ դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որպեսզի իրավական ճանապարհով հնարավոր լինի վերականգնել տուժած քաղաքացիների իրավահաջորդների ոտնահարված իրավուքները:

Այս հնարավորությունը տրվեց Հայաստանին «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործից հետո և հիմա՝ իրադարձություններից 104 տարի հետո, իրավաբանորեն կարելի է դիմել ՄԻԵԴ»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս