Հովիկ Աբրահամյանի դուստրը պարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2018 թվականին դատական հայց էին ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր` նոտար Աննա Աբրահամյանի դեմ: 2018թ. օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի 2018-իօգոստոսի 20-ի մերժման որոշումը եւ պարտավորեցնել,որպես հետեւանք, ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը որոշել է «Երեւան» նոտարական տարածքի նոտար Աննա Աբրահամյանի մերժման որոշումըոչ իրավաչափ ճանաչել: Դատարանը որոշել է, որպես հետեւանք, կատարել հայցվորի հայցվող գործողությունը, այն է` պարտավորությունը ժառանգությունն ընդունած ժառանգի ժառանգության վկայագրում գրանցելուն պարտավորեցնելու պահանջը:




Լրահոս