Լևոն Տեր-Պետրոսյանն ընդեմ Հայաստանի Հանրապետության. ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը։ Խոսքը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ՀՀ առաջին նախագահի կողմից ՄԻԵԴ ուղարկված հինգ գանգատներից մեկի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործը վերաբերում է Հայաստանի նախկին նախագահի բողոքին՝ կապված 2008-ին բողոքիցույցերիցրումիցհետո հավաքների իր ազատության միջամտության, պաշտպանության արդյունավետ միջոցի պակասի եւ իրեն ենթադրաբար տնային կալանքի տակ պահելու հետ:Տեր-Պետրոսյանը ՄԻԵԴ բողոքել է, որ 2008թ. մարտի 1-ին Ազատության հրապարակից, որտեղ խաղաղ հավաքներ էին, իրեն հարկադրաբար են հեռացրելու դրել տնային կալանքի տակ,ուինքըչիունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ։ Հենվելով 14-րդ հոդվածի վրա (խտրականության արգելում)՝ Տեր-Պետրոսյանը բողոքել է, որի նկատմամբ խտրականություն է դրսեւորվելիր քաղաքական կարծիքի պատճառով: Եվ, ահա, այս գործով այսօր վճիռ կկայացվի:Սակայն հետաքրքիրն այն է, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո սա միակ դիմումը չէ, որ ներկայացրել է առաջին նախագահը: Մասնավորապես, այդ դեպքերից հետո նա 5 հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, եւ դրանցից 4-ը մերժվել են, եւ հենցվերը նշված դիմումն է մնացել, որի վերաբերյալ էլ այսօր որոշում կայացվեց:

Այս գործով փաստաբան Վահե Գրիգորյանը, որը համարվում է լավագույն իրավաբաններից, եւ ում իշխանությունը ցանկանում է տեսնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, հայտնում է.

Սույն դիմումը ներկայացվել էր 30/08/2008թ․-ին եւ վերաբերում էր Նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաեւ՝ այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, իր՝ Ազատության հրապարակում ձերբակալության եւ ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008թ․-ի մարտի 1-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ՝ իր իրավունքների խախտումները քաղաքական հայացքների հիմքով խտրականության դեմ։

Խաղաղ հավաքների իրավունքի մասով․ ՄԻԵԴ-ը մերժել էր Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել։ Այն արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որեւէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել։

Եւ, հետեւելով Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով զարգացրած իր դիրքորոշմանը, եզրահանգել է, որ խաղաղ հավաքի ցրելը չի ունեցել որեւէ հիմնավորում, պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ, առանց նախապես զգուշացման եւ ուժային միջամտությամբ։ Այս ամենը համարվել է որպես մի միջոց, որին պետությունը չէր կարող դիմել ողջամտության սահմաններում։ Արդյունքում՝ խախտվել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը։

Արդյունավետ պաշտպանության իրավունքի մասով․

ՄԻԵԴ-ն այս մասով նույնպես ճանաչել է իրավունքի խախտում, արձանագրելով, որ դիմողը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։

Խտրական վերաբերմունքի մասով․ Խտրականության արգելքի խախտման մասով դիմողի պահանջները ՄԻԵԴ-ն անհրաժեշտ չի համարել քննել` հաշվի առնելով արդեն իսկ հանգած եզրակացությանը խաղաղ հավաքների եւ ազատ տեղաշարժի իրավունքների մասով։ Անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքի մասով․ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չնայած դիմողի տնային կալանքի մասին մտահոգիչ եւ արժանահավատ զեկույցներին, այս հարցը ներպետական բողոքարկման առարկա չէր դարձվել եւ Դատարանն իր տնօրինության տակ չի ունեցել բավարար ապացույցներ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյոք պետական պահպանության ծառայությունը վերազանցել է իր պարտականությունները եւ արդյոք դիմողի անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են։

Մինչ այս նկատենք, որ մերժման պատճառը, բոլոր դեպքերում, հիմքերի բացակայությունն է: Նշենք, որ հայցերը ուղարկված են եղել 2008 թվականի օգոստոսին, եւ առաջին նախագահը վիճարկում էր, որ խախտվել են կոնվենցիայի խոսքի ազատության իրավունքը, միավորման իրավունքը, արդար, ազատ ընտրություններին մասնակցելու իրավունքը, անձեռնմխելության իրավունքը եւ ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ կապված իր ենթադրյալ տնային կալանքի հետ:

Եվ 2012 թվականին Եվրոպական դատարանն արդեն իսկ համարել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումները Կոնվենցիայի 10, 11, 13, 15 եւ 3-րդ արձանագրության 1-ին հոդվածների ենթադրյալ խախտման մասով ամբողջությամբ անհիմն են, եւ ճանաչել էր անընդունելի` բացառությամբ այն դրույթի, ուր Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, թե իրեն ենթարկել են տնային կալանքի, եւ այն, որ ինքը չի ունեցել իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս