Երեք հրացանակիրները. Քոչարյանի գործից հրաժարված դատավորներին կպատժեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2019 հունվարին գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցը դատական համակարգում դարձել է լուրջ խնդիր: Ավելին` դատական համակարգում բանը հասել է այնտեղ, որ դատավորները նրա խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը չքննելու համար հազար ու մի պատճառաբանություն էին ներկայացրել` ընդհուպ մինչեւ նախաինֆարկտային վիճակով հիվանդանոց շտապելը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեք դատավոր,որոնք հրաժարվել էին քննել ՀՀ երկրորդ նախագահի գործը, կանգնած են կարգապահական պատասխանատվության ենթարկվելու առաջ:

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա, 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Արմեն Գեւորգյանին, Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնությամբ, տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

2019 թվականի փետրվարի 15-ին ՀՔԾ-ն ՌոբերտՔոչարյանի, Սեյրան Օհանյանի, ԱրմենԳեւորգյանի, Յուրի Խաչատուրովի մասով նախաքննության ավարտ հայտարարեց, եւ այժմ քրեական գործը ուղարկվել է դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղղարկելու համար:

Հրաժարված դատավորները

Տեւական ժամանակ է, ինչ իրավապահ համակարգն ու երկրորդ նախագահի պաշտպանները կռիվ են տալիս, թե արդյոք հնարավոր է գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին,ու պայքարի այս ճանապարհինշատ դատավորներ վախեցան գործընթացի մեջմտնել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորները մեկը մյուսիհետեւից տարբեր պատճառաբանություններ էին առաջ քաշում նրա գործըչքննելու համար: Ինչպես հայտնի է, դեռեւս հունվարին Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին, սակայն դատախազն ուքննիչը միջնորդություն էին ներկայացրել, որ այդ դատավորը չքննիՌոբերտ Քոչարյանի գործը, քանի որ նա մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործը քննելու ժամանակ ինքնաբացարկ էր հայտնել` պատճառաբանելով, որ Վահագն Հարությունյանն իր ամուսնու մտերիմընկերն է:

Արդյունքում Նելլի Բաղդասարյանը բավարարեց դատախազի եւ քննիչի ինքնաբացարկի միջնորդությունը եւ հրաժարվեց քննելՌոբերտ Քոչարյանի գործը: Դատավորի այս քայլը դատական համակարգում տարակուսանքի պատճառ էր դարձել, թե ինչու Նելլի Բաղդասարյանը հրաժարվեց, ինչ կապ ունիՌոբերտ Քոչարյանը Վահագն Հարությունյանի հետ. դատավորին չպետք է կաշկանդեր այն փաստը, որ երկու անձինք էլ նույն գործով են մեղադրյալ: Դատական համակարգում հակված են կարծելու, որ դատավորը այս քայլով ավելի շատ վախեցել է քննել գործը, խուսափել է արդարադատություն իրականացնել` առաջ քաշելով տարբեր պատճառաբանություններ: Իրավիճակը այսքանով չէր մեղմացել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին, սակայն անկանխատեսելի զուգադիպությամբ հաջորդ օրը դատավորը հայտնել է, թե չի կարող այդ գործըքննել, քանի որ նախաինֆարկտային նշաններով շտապել է հիվանդանոց` հետազոտման:

Դատական համակարգի քաոսը այսքանով չավարտվեց.Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու, նրան գրավով ազատ արձակելու գործը հունվարի 11-ին մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործըքննել` պատճառաբանելով, որիրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրըչի հերթապահել: Ասել է թե` դատավորը հերթապահության օրերիկռիվ է տվել, նրան բացատրել են, որ հերթապահությունը կապ չունի, մակագրվել է քեզ, պետք է քննես: Բայց, միեւնույնն է, նա հրաժարվել է քննել: ԱյնուհետեւՌոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, որըքննել եւ մերժել էր նրան ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը, եւ այժմ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս կալանքի տակ է:

Կարգապահականի հարցը

Արդեն նշեցինք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասությանդատարանի երեք դատավորները` Նելլի Բաղդասարյանը, Հարութուն Մանուկյանը եւԴավիթ Գրիգորյանը, տարբեր պատճառաբանություններ էին առաջ քաշել եւ հրաժարվել էին քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Վերջիններիս այս քայլը ունեցավ իր հետեւանքները: Մասնավորապես, դատավորների վարքագծի մասով դիմում է եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, որպեսզի վերոնշյալ երեքդատավորնրի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի: Հանձնաժողովը քննել է եւ կարգապահական վարույթ է հարուցել երեք դատավորների նկատմամբ եւ օրերս ուղարկել է Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի ԲԴԽ-նորոշում կայացնի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:

ԲԴԽ-ն հաստատեց

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել Բարձրագույն դատական խորհրդից, թե արդյոք Բարձրագույն դատական խորհուրդը ստացել է դիմում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նելլի Բաղդասարյանին, ՀարությունՄանուկյանին եւ Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով:Ի պատասխան` ԲԴԽ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը հաստատեց՝ հայտնելով, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը կարգապահական վարույթ էհարուցել վերոնշյալ երեք դատավորների նկատմամբ եւ դիմում է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի խորհուրդը որոշում կայացնի` կա՛մ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, կա՛մ հանձնաժողովի դիմումըմերժելու վերաբերյալ:
Մերհարցին, թե արդյոք գործիքննությունը իրականացվելու է դռնբաց, Արման Խաչատրյանը հայտնեց, որ դատավորներըդիմել են ԲԴԽ-ին եւ հայտնել, որ ցանկանում են`նիստն անցկացվի դռնփակ:

Դատական համակարգի խոսակցությունները

Ինչորոշում կկայացնի Բարձրագույն դատական խորհուրդը, սպասենք զարգացումներին: Սակայն նկատենք, որ դատական համակարգում այս ընթացքում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե ինչ կլինի, երբ մարտի մեկի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի մասով գործը ուղարկվի դատարան: Չի բացառվում, որ այդընթացքում դատական համակարգում քաոս սկսվի, քանի որ շատ դատավորներ հրաժարվել են անգամ քննել նրանց խափանման միջոցի հարցը, ուր մնաց թե քննեն սահմանադրական կարգը տապալելու մասով քրեական գործը:

Քնար Մանուկյան




Լրահոս