ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի եկել ԵԿՄ. Արա Կետիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրապահ կամավորական միության վարչության անդամ քիչ առաջ տված իր ասուլիսում, խոսելով ԵԿՄ-ի աշխատանքների, նոր անցկացված ընտրությունների մասին, ասաց, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի եկել ԵԿՄ։

«Կան բազմաթիվ ծրագրեր, կառուցվածքային որոշոկի փոփոխություններ, որոնցից մեկը արդեն կատարվել է. 184 հոգիանոց վարչության կազմը փոխարինվեց 25 հոգանոց կազմով, որը իհարկե ավելի ճկուն, ավելի աշխատող վարչություն է։ Մենք նախատեսում ենք շատ լուրջ վերահաշվարկ։ Սասուն Միքայելյանի եւ նորընտիր վարչության քաղաքականությունը այլ է։

ԵԿՄ-ի հիմնական կորիզը կմնա պատերազմին մասնակից տղաներինը եւ այդ առումով ժողովներ ունենք նախատեսած, դրան կհաջորդի լուրջ վերահաշվարկ»,- ասաց Կետիկյանը։

Վերջինս նշեց, որ Պաշտպանության նախարարության հետ եւս համագործակցություն կա` շատ ծրագրեր իրականացնելու համար։ Կետիկյանը խոսելով ԵԿՄ քաղաքականացնելու մասին, նշեց, որ այդպիսի բան հնարավոր չէ, եւ ԵԿՄ-ն երբեք էլ քաղաքականացված չի եղել




Լրահոս