Լրագրողների հետ զրույցում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը քավոր-սանիկական կապ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, բացասական պատասխան տվեց։
«Ես որեւէ մեկի հետ իմ արյունակցական, ազգակցական, քավոր-սանիկական, ընկերական կապերից չեմ ամաչում եւ երբեւէ թաքցնլու առիթ չեմ ունեցել, բարոյական էլ չեմ համարում նման կապերը թաքցնելը կամ որեւէ կերպ խուսափելը դրանցից։ Ես ինքս փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն քավոր-սանիկական հարաբերություններ չունենք։ Եթե ունենայի, մեծ սիրով կբարձրաձայնեի»,- շեշտեց Քյարամյանը։
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: