8-ամյա աղջկան դպրոց չեն ուղարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քաղաքացիները հերթական անգամ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց` ներկայացնելու իրենց բողոքը: ArmLur.am-ի թղթակցի զրույցը քաղաքացիներից մեկի հետ պարզեց, որ կան երեխաներ, որ զուրկ են դպրոցում սովորելու հնարավորությունից:

Էջմիածնի բնակիչ Աշխեն Բաբայանը կառավարության շենքի դիմաց էր իր 8 ամյա թոռնոհու` Անժելիկա Ջուլֆարյանի հետ: Երեխայի ծնողները` Հայկ Ջուլֆարյանն ու Աննա Սայադյանը, ամուսնալուծվել են 2014 թվականին, և քանի որ ՔԳԱԿ-ով ամուսնություն չի գրանցվել, օրենքով չեն համարվում ամուսնալուծված:

Իսկ երեխան, ըստ դատարանի, անցել է մոր խնամակալությանը. շաբաթվա 3 օրը գտնվել է հոր տանը, իսկ մնացած օրերին մոր մոտ` Ապարանում: Բայց արդեն 5 ամիս է, ինչ 8-

ամյա աղջիկը հոր տանն է ու ինքնակամ հրաժարվում է Ապարան գնալուց, քանի որ, ինչպես պատմեց երեխայի տատը, մայրը մշտապես ծեծել է երեխային ու տանջել:

Հարցին թե, ինչ ասել է տանջել, երեխան պատասխանեց, որ իրեն ծեծել է ոչ միայն մայրը, այլև քեռին ու քեռակինը, ու ինքն այլևս չի ուզում հետ գնալ մոր մոտ: Իսկ մայրը, հնարավոր բոլոր միջոցներով ցանկանում է հետ տանել աղջկան:

Քանի որ երեխայի բնակության վայրն անորոշ է, իսկ խնամակալության գործը` դատարանում, երեխայի ուսման խնդիրը չի լուծվում: Նա երկու տարի հաճախել է դպրոց Ապարանում, իսկ Ապարանում նրան դպրոց չեն ընդունում, քանի որ ըստ 2014 թվականի վճռի, երեխան պետք է մնա մոր մոտ: Արդեն 5 ամիս է, ինչ Անժելիկան դպրոց չի գնում:

Տատը ցանկանում է. որ երեխան օրենքով ստանա հոր մոտ մշտական բնակության իրավունք և հնարավորություն ունենա Էջմիածնում դպրոց հաճախելու:

Լիլիթ Բոխյան




Լրահոս