
«Այս տարի էլ ջերմային ֆոնը, ինչպես նախորդ տարի բարձր է, մենք սպասում ենք, որ Սեւանա լճում նույնպես կլինի ծաղկում այդ կապտականաչ ջրիմուռներով, ամռան շրջանում, ինչպես դա տեղի ունեցավ անցած տարի:
Սակայն դրա մեծ կամ փոքր մաստշաբ լինելը կախված է այդ ջրի ծավալի մեծացումից: Եթե ծավալները մեծանան բարձրանա ջրի մակարդակը ապա մենք կունենանք ավելի քիչ մաստշաբի ծաղկում, եթե ոչ` ուրեմն դա ավելի մեծ կլինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյան: