Եթե որեւէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առողջապահության պատմության մեջ առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում:

«Հատուկ ուզում եմ շեշտեմ, որ փոխպատվաստման զարգացման այս ուղղությունը ներգրավելու է մի քանի կենտրոնների միաժամանակյա աշխատանքը և չի սահմանափակվելու մեկ կենտրոնով: Վստահ եմ, որ չի լինելու որևէ մրցակցություն բժշկական կենտրոնների միջև, և խոշոր այն կենտրոնները, որոնք կկարողանան կադրերի պատրաստվածությամբ տեխնոլոգիաներով այս ծրագրի մեջ մտնեն, իրար հետ համագործակցելու են: Եթե լինի ուղեղային մահվան դեպք, պետք է այնպես անել, որ մյուս օրգանները տարբեր կենտրոններում օգտագործվեն:

Մենք հիմա շատ արագ շարժվում ենք առաջ: Դիակային օրգանները պետք է հասնեն ամենաշուտ գրանցված և ամենակարիքավոր պացիենտներին: Եթե որեւէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի այլ մարդկանց կյանքեր փրկելու համար: Այս պահին մեխանիզմը դեռ չի գործում, կլինեն հստակեցումներ, թե ինչպես և որտեղ պետք է այդ հրաժարականը գրեն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մարդկանց նույնիսկ 1 տոկոսը չի հրաժարվում»,-ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյան:




Լրահոս