
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանների հետ:
Քննարկվել են թատրոնին եւ հանրապետության թատերական կյանքին վերաբերող հարցեր:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Արցախում արդեն իսկ ձեւավորվել է տաղանդավոր երիտասարդ դերասանների խումբ, ինչը հանդիսանում է թատրոնի ապագայի կարեւոր հիմքերից մեկը: