Տարօրինակ ցուցանիշներ տնտեսությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.5 տոկոս է կազմել: Հատկանշական է փաստը, որ 2 տոկոսով աճել է արդյունաբերության արտադրանքը՝ կազմելով 423.7 մլրդ դրամ: Այս տարվա առաջին եռամսյակում 10.8 տոկոսով աճել են շինարարության ծավալները, իսկ առեւտրի շրջանառությունը՝ 10.1 տոկոսով:
Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը դեռ շարունակվում է. այն այս տարվա հունվար մարտ ամիսներին կազմել Է 0.2 տոկոս։

Այս ցուցանիշն ուշագրավ է այն առումով, որ իշխանությունները որոշել են փոխել գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, եւ հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ: Սրա պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց հիմա, պարզվում է, անկախ ամեն ինչից` գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ճիշտ է, ոչ այնքան մեծ տեմպերով, սակայն ցուցանիշները, միեւնույնն է, մտահոգիչ են:

Մեկ փաստ եւս. ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 14 տոկոսով:




Լրահոս