Անհադուրժողականություն՝ սոցցանցերում, ժողովրդավարություն՝ դրսում. ՄԻՊ զեկույցի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 29-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի զեկույցը: Նշենք, որ այն բաղկացած է 700 էջից եւ իրմեջ ամփոփում է նախորդ տարվա ամենակարեւոր իրադարձությունների վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները:

Անդրադարձ կա թավշյա հեղափոխության օրերին,2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են գտնվել2018 թվականին երկրումտեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունները: Դրանքհետագայում ստացան նաեւ «թավշյա հեղափոխություն» լայնորեն օգտագործվողանվանումը:Ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրումտեղի ունեցած ժողովրդավարականզարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իրկամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ, որոնքանմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին:

Հավաքների խաղաղ բնույթըմեծապես կանխեց իրականացվող քաղաքացիական անհնազանդության ընթացքումմասշտաբային բախումների ու բռնությունների վտանգը:2018 թվականին արձանագրված ձեռքբերումներով հանդերձ՝ Մարդու իրավունքներիպաշտպանի՝ իրավունքների եւ ազատությունների ապահովման վիճակի այդ օրերիմշտադիտարկումները ցույցտվեցին, որ դեռեւս շարունակվում են խնդիրները խաղաղհավաքների ազատության, այդ հավաքների մասնակիցների իրավունքների,ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների եւ երաշխիքների, ինչպես նաեւ խոսքի ազատության եւ հատկապես լրագրողների անխոչընդոտ աշխատանքի ապահովմանհարցում, որոնք առաջնահերթություն են դարձնում ոլորտի օրենսդրության եւ իրավակիրառման կատարելագործումը»,- արձանագրել է ՄԻՊ-ը:

Բացի այդ, ՄԻՊ-ը նկատում է, որ 2018 թվականը հարուստ էր թե՛ համապետական, թե՛ տեղական մակարդակներում տեղիունեցող ընտրական գործընթացներով։ «Ընտրական այս գործընթացներն ուղեկցվում էին դրանց մասին սկզբունքորեն փոխված հանրային պատկերացումներով ու այդ գործընթացների նկատմամբ հանրային բարձր վստահությամբ: Սա նաեւնույն տարվա ապրիլմայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունք էր, որոնք էլ հենց բարձրացրին քաղաքացիների վստահությունը հանրային իշխանության նկատմամբ:

Չնայած ընտրական գործընթացները տեղի ունեցան սկզբունքորեն փոխված իրավիճակում, այնուամենայնիվ, մտահոգիչ էր սոցիալական մեդիայում ձեւավորված մթնոլորտը: Մասնավորապես, այդ օրերին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվեցին անհանդուրժողականության եւ վիրավորանքի վտանգավոր տարածվածություն, ու դա ակնհայտորեն ուներ աճի միտումներ։ Այդ ժամանակ էր, որսկսվեցին առավել մեծ դրսեւորում ունենալ հասարակությունը խմբերի բաժանելու միտումները, ինչն առավել էր խորացնում անհանդուրժողականությունը»,- ասված է զեկույցում:

Նշենք, որ Արման Թաթոյանի կողմից Գլխավոր դատախազություն հասցեագրվել է գրություն այն մասին, որ 6-րդ գումարման ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը 2018 թվականի հոկտեմբերի 4-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներովտեղեկություն է հրապարակել այն մասին, որ պարբերաբար ստանում է իրեւ իր ընտանիքի անդամների կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ:

«Վերոգրյալի վերաբերյալ Ա. Հովհաննիսյանը տեղեկացրել է նաեւՄԻՊ-ին եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ՀՀ ոստիկանություն: Գլխավոր դատախազության տեղեկությունների համաձայն՝ սպառնալիքներ պարունակող նամակներն Արփինե Հովհաննիսյանի էլեկտրոնային փոստին եւ վերջինիսքրոջ ֆեյսբուքյան էջին ուղարկող քաղաքացին հայտնաբերվել է եւ տվել բացատրություններ: Նամակների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք Արփինե Հովհաննիսյանին ուղղված սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու որեւէ իրական եւ կոնկրետ սպառնալիք չեն պարունակում եւ վերաբերել են վերջինիս քաղաքական գործունեությանը: Վարույթն իրականացնող մարմինը, գտնելով, որ նախապատրաստված նյութերով տվյալներ ձեռքչեն բերվել տվյալ անձի կողմից Արփինե Հովհաննիսյանին սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու որեւէ իրական եւկոնկրետ սպառնալիք տալու վերաբերյալ, 2018 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ` քրեական գործի հարուցումը մերժվել է», – ասված է զեկույցում:

2018 թվականի դեկտեմբերի 4-ին «ֆեյսբուք»սոցիալական ցանցում իրեւ ընտանիքի անդամներին ուղղված սպառնալիքներ բովանդակող գրառումների վերաբերյալ բարձրաձայնել է նաեւ ՀՀ ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածու առաջադրված Վահան Բաբայանը՝ նշելով, որ այդ գրառումները կատարվում են՝ կապված իր քաղաքական գործունեության հետ: Հանցակազմի բացակայության պատճառով այդ գործի հարուցումն էլ է մերժվել:

Մեկ այլ պարագայում ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվել է գրություն2018 թվականի դեկտեմբերի 4-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության` «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված այն տեղեկության մասին, որնույնօրն Ապարան քաղաքում խոչընդոտվել է կուսակցության կողմիցթիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուներ Մարիամ Չախոյանի եւ Ռոբերտ Դավթյանի քարոզարշավը։

Գրեթե նույնաբովանդակ են նաեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտարկման արդյունքները: Հավելենք, որ հանձնաժողովում հարցը կզեկուցի հենցՄԻՊ Արման Թաթոյանը, եւ ապա այն կներառվի լիագումար նիստերի օրակարգ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս