Արթուր Վանեցյանը հիմնավոր է համարում Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հիմնավոր է համարում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը:

Այս մասին Վանեցյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանի Հանրապետությունում 2018 թ. ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ «կարելու», «սարքելու» և այլ նման դեպքեր չեն եղել:

Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն, և ԱԱԾ-ն այդ գործում ունի իր առանցքային դերակատարությունը: Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին` մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան, և այնտեղ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում:

Եվ հանրությունը կգնահատի այդ ապացույցների իսկությունը»,- ասաց Վանեցյանը:

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի մեղադրանք է առաջադրվել:




Լրահոս