Այսօր մահացել է «Նանտի» նախկին ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի հայրը՝ Օրասիո Սալան: Որդու մահվանից ընդամենը 3 ամիս անց սրտի կաթվածի պատճառով կյանքից հեռացավ 58 ամյա Օրասիո Սալան:
«Օրասիոն այդպես էլ չկարողացավ հաղթահարել Էմիլիանոյի մահը, նա չհաշտվեց այդ մտքի հետ: Նա այդպես էլ չկարողացավ դիմադրել, իսկ «Քրդիֆն» ու «Նանտը» դեռ շարունակում են գումարի շուրջ պարզել իրենց հաշիվները: Սա շատ ցավալի է»,- ասել է այն ընկերության ղեկավարը, որտեղ աշխատում էր ֆուտբոլիստի հայրը:
Հիշեցնենք, որ Սալան ավիավթարի զոհ էր դարձել: