Որտեղից են գոյացել ԱԳՆ հիմնադրամի միջոցները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Կառավարության վերջին նիստին ԱԳՆ-ին 347.5 մլն դրամ հատկացվեց, եւ, ըստ հիմնավորման, նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում նշանակվել են անձինք, որոնք ԱԳՆ համակարգից չեն եղել եւ իրենց միջոցներով են պահել այդ կառույցները: Մինչդեռ հիմա, ընդհակառակը, նշանակվում են դիվանագետներ, ու պետական աջակցության կարիք կա:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ ՀՀ-ում գործում է «Արտաքին հարաբերությունների աջակցության հիմնադրամ», որը տեղակայված է նույն հասցեում, ինչ ԱԳՆ-ն, եւ որն այս տարիներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել կոնկրետ դեսպանատների եւ հյուպատոսարանների: Հետաքրքիրն այն է, որ այդ հիմնադրամի միջոցները գոյացել են հիմնականում այն ընկերությունների նվիրատվություններից, որոնց սեփականատերերը դեսպաններ ու հյուպատոսներ են, եւ գումարներն ուղղվել են հենց այդ անձանց գլխավորած դեսպանատներ ու հյուպատոսարաններ: Այդպես գումարներ են տրամադրվել Մարսելում, Լիոնում ՀՀ հյուպատոսությունների, Վատիկանում ՀՀ դեսպանության պահպանման համար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս