Անասնաբույժերը դժգոհում են աշխատավարձի չափից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին տարիներին անասնագլխաքանակի հետեւողական նվազումը բացասական է ազդել անասնաբույժների աշխատավարձի չափի վրա: Օրենքի համաձայն` անասնաբույժների վարձատրությունը գոյանում է անասնագլխաքանակից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ շատ անասնաբույժներ դժգոհել են ոչ միայն ցածր վարձատրությունից, այլեւ ահազանգում են, որ համապատասխան տրանսպորտ եւ դիզվառելիք չի տրամադրվում, որպեսզի կարողանան շրջել գյուղերով, մարդկանց տներով եւ պատվաստում անել:

Ավելին` նրանք ապահովված չեն անգամ հասարակ սառնարաններով, որպեսզի պահպանեն անասունների համար նախատեսված դեղորայքը: Անասնաբույժները խոստովանել են, որ շատ դեպքերում այդ դեղորայքը պահում են իրենց տան սառնարաններում. մի երեւույթ, որն անթույլատրելի է: Գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, սակայն, մեզ հետ զրույցում հայտարարեց, թե անասնաբույժներին տրվել են արտահագուստներ, ավտոմատ ներարկիչներ, նաեւ 20 տոկոսով ավելացվել է աշխատավարձը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս