
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը բուժզննումը ավարտել է եւ օրերս վերադարձել է Հայաստան:
Հիշեցնենք` ավելի վաղ համացանցով տարածվեց Իսպանիայի ռեստորաններից մեկում արված մի լուսանկար, որում Ալեքսանդր Սարգսյանն էր։
ԱԱԾ-ից հայտնել էին, որ Ալեքսանդր Սարգսյանն ունի արտասահման մեկնելու թույլտվություն: Այս հայտարարությունը բուռն քննադատությունների տեղիք էր տվել:
Խոշոր չափերի խարդախության համար մեղադրվողին որոշակի գումարի դիմաց թույլ են տվել մեկնել Իսպանիա՝ անտեսելով այն հանգամանքը, որ նա կարող է եւ չվերադառնալ, որ նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը, հուլիսից նույն քրեական գործով մեղադրյալ է, հետախուզման մեջ գտնվող։ Հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Նարեկը գտնվում է Եվրոպայում եւ չի ցանկանում հանձնվել ՀՀ քրեական հետապնդման մարմիններին։ Փաստորեն, Սաշիկ Սարգսյանին թույլ են տվել մեկնել արտասահման, որտեղ նա հանգիստ հանդիպելու է իր որդի Նարեկին, որը երկար ժամանակ թաքնվել է Ֆրանկլին Գոնսալես կեղծ անվան տակ։ Իսկ այսօր նա արդեն Հայաստանում է: