Գավառում պատգամավորների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հարց ուղղեց, թե ինչ ծրագիր կա իրենց օգնելու, որ սովորելուց հետո իրենց քաղաքը չլքելով` աշխատանքով ապահոված լինեն։ Հարցին պատասխանեց «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Եթե կառավարության ֆեյսբուքի պաշտոնական էջին հետեւեք, կտեսնեք՝ տարբեր օրինակներ կան, թե ինչպես են Ձեզ պես ուսանողներ ինչպես են ինքնակազմակերպվում եւ դրա հետեւանքով հարստանում եւ հարստացնում իրենց շրջապատը։ Եթե մենք Ձեզ ասենք, ով աշխատի, մենք բոլորիդ աշխատանքով ապահովելու ենք, դա սուտ կլինի, եւ մենք իրավունք չունենք ստելու։ Այո, մենք պետք է օգնենք ձեզ աշխատանք եւ ուսում ստանալու մեջ, բայց դուք բոլորդ պետք է մտածեք, թե ինչ կարող եք անել, եւ ձեր ստացած գիտելիքներն օգտագործեք»,- ասաց պատգամավորը:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: